Ամերիկյան Ջորւիա նահանգում տեղի բնակիչը, որը տառապում է ալկոհոլային կախվածությունից, հրդեհվող տնից դուրս է բերել գարեջուրը, հաղորդում է Fox News-ը:

Ինքը՝ Ուոլթեր Սերփիթ անունով տղամարդը, պատմել է, որ վերադարձել է այրվող տուն, երբ համոզվել է, որ տան բոլոր անդամները (6 մեծահասակ եւ 2 երեխա) լքել են շենքը եւ գտնվում են անվտանգության մեջ: Նա վերադարձել է տուն եւ այնտեղից դուրս բերել մի քանի շիշ գարեջուր: Իր արարքի արդյունքում Սերփիթը չի տուժել, հաղորդում է Lenta.ru-ն:

Նախնական տվյալներով՝ այրման պատճառը ջրատաքացուցիչում կարճ միացումն է եղել: Հրդեհի պատճառած վնասը դեռ չի պարզվել: Չի նշվում նաեւ, թե քանի հրշեջ է մասնակցել մարման աշխատանքներին: