Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը, Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում տեղի կունենա ռադիոհաճախականային սպեկտրի եւ արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի 3-րդ նիստը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 12 պետությունների կապի ոլորտի 40 պատասխանատուներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախատեսվում է քննարկել 2015թ. կայանալիք Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանսին եւ Ռադիոկապի ասամբլեային ԱՊՀ անդամ  պետությունների միասնական դիրքորոշումները, ինչպես նաեւ ոլորտի զարգացումների առկա իրավիճակը:

Նիստի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10.00-ին: