Հոկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել 23-ամյա Գարրի Ա.-ն` հայտնելով, որ 57-ամյա Սեյրան Ս.-ին պատկանող ավտոտնակում, վիճաբանության ժամանակ, 3 անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն եւ Սեյրան Ս.-ին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել նաեւ Սեյրան Ս.-ն եւ համանման հաղորդում տվել կատարվածի վերաբերյալ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Պարզվել է, որ Գարրի Ա.-ին եւ Սեյրան Ս.-ին ծեծի ենթարկել եւ մարմնական վնասվածքներ են պատճառել 36-ամյա Հրանտ Վ.-ն, 43-ամյա Արսեն Կ.-ն եւ 38-ամյա Արարատ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արարատ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























