Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շնորհավորական ուղերձ է հղել Գեորգի Մարգվելաշվիլիին՝ 2013թ. հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթել է Վրաստանի նախագահի ընտրություններում:  Քվեաթերթիկների 99,68%-ի հաշվարկից հետո Մարգվելաշվիլին ստացել է  62,12% ձայն:

Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Էկա Ազարաշվիլին հայտնել է, որ դրանք վերջնական տվյալներն են, եւ այլեւս ոչինչ չի փոխվի:

Հաղթող թեկնածուի հիմնական մրցակիցներ Դավիթ Բաքրաձեն եւ Նինո Բուրջանաձեն հավաքել են համապատասխանաբար 21,72% եւ 10,18% ձայն: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,91%: