Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Տավուշի բաժին է դիմել 39-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ` առաստաղը քանդելով, Արծվաբերդ գյուղում գտնվող իր խանութից գողացել են 200.000 դրամ, 150 դոլար, 2.000 ռուբլի, 1.000 դրամ արժողության լիցքավորման 32 քարտ, բջջային հեռախոսի հիշողության 3 կրիչ եւ ծխախոտ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել են 24-ամյա Աշոտ Ա.-ն, 18-ամյա Արմեն Ա.-ն եւ 36-ամյա Սարգիս Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:





























