ԵՄ-ն Ադրբեջանին եւ Թուրքմենստանին պարտադրում է «Տրանսկասպյան» գազատարի նախագիծը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Դոնսկի պետական տեխնիկական համալսարանում:
«ԵՄ-ի մեր գործընկերները Ադրբեջանին եւ Թուրքմենստանին պարտադրում են «Տրանսկասպյան» գազատարի նախագիծը՝ հաշվի չառնելով այն, որ նման հարցերը պետք է մերձկասպյան պետությունները լուծեն, այլ ոչ թե` Բրյուսելը», - ասել է Լավրովը:
Ըստ Ռոսաստանի բնության նախարարության գնահատականի` միայն հայտնի պաշարները կազմում են. նավթ` 2,95 միլիարդ տ, բնական եւ նավթագազ` 3,1 տրիլիոն քմ-ից ավելի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հինգ մերձկասպյան պետություն (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Իրան եւ Թուրքմենստան) կարող են ինքնուրույն լուծել Կասպից ծովի ճակատագիրը` առանց երրորդ երկրների միջամտության: Բանակցային գործընթացն ընթանում է, եւ կողմերը պատրաստ են գործնական պայմանավորվածության գալ:
Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանելու փորձերը ձեռնարկվում են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Մինչեւ 1991թ. մոլորակի ամենամեծ այդ լիճը բաժանված էր Խորհրդային Միության եւ Իրանի միջեւ:
ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն համառորեն առաջ են տանում այսպես կոչված Տրանսկասպյան գազատարի շինարարության գաղափարը` Թուրքմենստանից դեպի Ադրբեջան` առանց հաշվի առնելու Կասպյան հնգյակի այլ անդամների կարծիքը, շահերը եւ մտահոգությունները:





























