Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը օրեր առաջ հանդիպել է Արաբական երկրների առեւտրատնտեսական եւ գյուղատնտեսության պալատների ընդհանուր միության նախագահ Ադնան Քասսարի հետ (General Union of Chambers of Commerce, Industry and Agriculture for Arab countries) եւ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման հնարավորությունները: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, ընդգծվել է հայ-լիբանանյան գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը՝ երկու բարեկամ երկրների առեւտրատնտեսական գործակցության ամբողջական ներուժը բացահայտելու նպատակով:
Ադնան Քասարին փոխանցվել է ՀՀ ներդրումային ծրագրերի փաթեթը, Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բեյրութի եւ Լեռնային Լիբանանի առեւտրատնտեսական եւ գյուղատնտեսության պալատի հոկտեմբերի շաբաթաթերթում տպագրված հոդվածը Հայաստանի մասին, ներկայացվել են որոշ մանրամասներ Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար փոխանակել տեղեկություններ երկու երկրներում փոխադարձ ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարների մասին:





























