Այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է 2013 թվականի տարեկան ծրագրի վերահսկողության ընթացքն ու 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը:

Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը վարչության պետերին եւ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահներին հանձնարարել է մինչեւ դեկտեմբերի 15-ն ավարտել 2013 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված թեմաների ստուգումները:

Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հաստատվել է 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, որը մինչեւ սույն թվականի նոյեմբերի 1-ը կուղարկվի Ազգային ժողով: