Քենիայում ավելի քան մեկ միլիոն մարդ ստորագրել է օն-լայն հանձնագիրը՝ պահանջելով դատաստան տեսնել երեք տղամարդկանց հանդեպ, որոնց մեղադրում են խմբային բռնաբարության մեջ: Ներկայումս նրանց պատիժը հասարակական աշխատանքներ կատարելն է, որը ենթադրում է խոտածածկերի խնամք, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ 16-ամյա աղջկան բռնաբարել եւ նետել էին փոսը: Տեղական մամուլը հաղորդում է, որ կոտրված է նրա ողնաշարը, աղջիկն անվասայլակով է տեղաշարժվում:
Մարդիկ պահանջում է դատապարտել այս սարսափելի հանցագործության հեղինակներին, ինչպես նաեւ պատժել այն ոստիկաններին, որոնք կասկածյալների համար նման թեթեւ պատիժ են ընտրել:




























