Վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ առաջին գծում խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների, հանդիպումների շրջանակներում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզում հայ զինվորի սպանվելու միջադեպին: «Կարծում եմ՝ այս լարվածությունը համընկել է Ադրբեջանի ներքին անցուդարձին, ու այն առաջարկությունները, որ կատարում ենք վստահության եզրեր գտնելու, առաջին գծում լարվածությունը մեղմելու՝ դիպուկահարների հետ քաշման, դիվերսիոն գործողությունների կանխման առումով, Ադրբեջանի զինված ղեկավարության կողմից չի ընդունվել»,- ասաց Ս. Օհանյանը:
Նրա խոսքով՝ մեր հրամանատարները տեղում սառնասրտորեն գնահատում են իրավիճակի փոփոխությունը, կանխարգելման ու պատժիչ գործողություններ են ձեռնարկում: «Խիստ կերպով պատասխանել են, ու շարունակելու են գործողություններ»,- ասաց Ս. Օհանյանը:





























