Հոկտեմբերի 26-ին ավարտվել է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագրման թեստավորման` այս տարվա չորրորդ` վերջին փուլը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 21-ին:

 Թեստավորմանը մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 358 քաղաքացի, որոնցից 315-ն է իրական մասնակցություն է ցուցաբերել գործընթացին: Թեստավորումը հաղթահարել է 37 քաղաքացի, որը կազմում է մասնակիցների 12 տոկոսը:

Սա թեստավորման երկրորդ փուլն էր, որն անցկացվում էր հարցաշարերում կատարված բովանդակային ու ընթացակարգային օրենսդրական լրացումներից ու փոփոխություններից հետո, որոնց արդյունքում ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ քաղաքացիական ծառայության օրենադրության մասին հարցերից բացի, հարցաշարերը համալրվել էին Հայաստանի, նրա պատմության, հայոց լեզվի, գրականության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի եւ իրադարձությունների, hամաշխարհային մշակույթի եւ հոգեւոր արժեքների ճանաչողական իմացության եւ  համակարգչային հմտությունների հետ կապված հարցերով: Դրանք հիմնված են հանրակրթական ուսումնական ծրագրերի վրա: Բացի դրանից` այդ փոփոխություններով թեստավորման մասնակիցներին նախապես չեն տրամադրվում հարցաշարերը, այլ միայն գրականության համապատասխան ցանկը, որից կարող են օգտվել նախապատրաստվելու համար: