Եգիպտական ոստիկանությունը այսօր արցունքաբեր գազ է կիրառել Կահիրեում իսլամիստների աջակցությանն ուղղված ուսանողական հանրահավաքների ժամանակ: Ինչպես հաղորդվում է, իրավապահները ստիպված են եղել միջամտել եւ ցրել ցույցերը, երբ աշխարհում խոշորագույն «Ալ-Ազխար» իսլամիստական համալսարանի հարյուրավոր ուսանողներ փակել են քաղաքի գլխավոր մագիստրալներից մեկը:
Հաղորդվում է, որ մասնակիցներից մի քանիսը թունավորվել են գազի կիրառման արդյունքում: Ներկայումս իրավիճակը հանդարտվել է, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ «Մահմեդական-եղբայրները» ցանկանում են մեծացնել բողոքների մասշտամբերը՝ նոյեմբերի 4-ին մեկնարկող Մուրսիի դատավարության նախաշեմին:
Հաղորդվում է նաեւ, որ բուի ղեկավարությունը հայտարարել է, որ ցույցերի առավել ակտիվ մասնակիցներին հեռացնելու են հաստատությունից:





























