Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կայացել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությունը: Ներկա են եղել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում:

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում շրջայցից հետո կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպան Սորոկինին շնորհակալություն է հայտնել իրականացվող օժանդակության համար: Պայմանավորվածություն ձեռք է բերվել մարդասիրական ականազերծման ոլորտում ԵԱՀԿ մանդատի շրջանակում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: