Փորձը ցույց է տալիս, որ գերիներին կամ ետ են ուղարկում, կամ ուղարկում երրորդ երկիր: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ադրբեջանն այսօր տանում է նրան, որ երրորդ երկիր ուղարկեն: Մեր տեսակետը միշտ էլ եղել է այն, որ փորձենք նրան հետ վերադարձնել եւ առանց որեւէ քրեական հետապնդման: Ցավոք սրտի՝ պաշտոնական կապի բացակայությունը չի հանգեցնում նրան, որ մենք կարող ենք մեր ուժերը լիարժեք գործի դնել, բայց միջնորդավորված կերպով` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունների միջոցով հետ վերադարձնենք»,- ասաց Ս. Օհանյանը:





























