Մաքսային միության կողմ լինելը չի նշանակում, որ պաշտպանության նախարարը այդ քաղաքականության գագաթնակետին է կանգնել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք աշխարհագրական առումով այլ տեղ գնալու հնարավորություն չունենք»,- ասաց Ս. Օհանյանը:
Նա նշեց նաեւ, որ պետք է հաշվի առնել մեր անվտանգության խնդիրները, որն իրականացնում ենք մեր հարեւանների, ռազմավարական գործընկերների, նաեւ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: «Մենք մեր տնտեսությունը առաջին հերթին կարող ենք զարգացնել մեր հարեւանների հետ, ես գտնում եմ, որ մենք ճիշտ քայլեր ենք կատարում: Միգուցե ժողովրդի մոտ տեղեկատվության աստիճանը պիտի մի քիչ բարձրացվի»,- ասաց Ս. Օհանյանը:





























