Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպան Մինա Թունսիին (նստավայրը՝ Կիեւ)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է եւ հույս հայտնել, որ նա կնպաստի երկու երկրների միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թունիսին նշել է, որ Մարոկկոն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ վստահեցրեց, որ ջանքերն ուղղելու է երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերին՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը։
Նախարար Նալբանդյանը Մարոկկոյի դեսպանին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։





























