Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը քնել է:

«Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է՝ մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»,- Twitter-ի իր էջում գրել է Սաղաթելյանը:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուսանկար եւ տեսագրություն են շրջանառվում, թե Սարգսյանը քնել է հոկտեմբերի 25-ին Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում: