Փենսիլվանիա նահանգի պետական համալսարանը 59,7 մլն դոլար կվճարի համալսարանի ֆուտբոլի թիմի նախկին մարզչի 26 սեքս-զոհերին, հաղորդվում է բուհի տարածած հաղորդագրությունում:

Քսաներեք մարդ ստորագրել է փոխհատուցման մասին համաձայնագիր, որը ենթադրում է նաեւ գործի մանրամասների չբարձրաձայնում: Եվս երեքը սկզբունքորեն համաձայնել են դրան: Վեց դիմումներ մերժվել են: Գումարը վճարելու են ոչ թե պետական հիմնադրամներից, այլեւ համալսարանի կողմից տրամադրվող մեկնարկային վճարներից ու վարկերի տոկոսներից: Սկանդալը հարթելու համար բուհն արդեն ծախսել է հիսուն միլիոն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ սկանդալը բռնկվել է 2011թ: Հաջորդ տարի համալսարանի ֆուտբոլի թիմի մարզչին դատապարտել են առնվազն երեսուն տարի ազատազրկման՝ երիտասարդներին պարբերաբար այլասերելու համար: Լրատվամիջոցները սկանդալը լուսաբանել են ամբողջ երկրով մեկ: