Երիտասարդ կետին, որը ավստրալական Գոլդ-Կոստայի մոտ խճճվել է հակաշնաձկային ցանցում, փրկել են տեղացի փրկարարները:
Չի մանրամասնվում, թե գործողության համար որքան ժամանակ է պահանջվել, սակայն հայտնի է, որ այն մի փոքր ձգձգվել է եւ նախատեսվածից մի փոքր երկար է տեւել, հաղորդում է « lenta.ru»-ն:
Կենդանուն օգնելիս փրկարարները նկատել են, որ մոտակայքում են գտնվում նրա ցեղակիցները, սակայն կենդանիները փրկարարների աշխատանքին չեն խոչընդոտել:
Նշվում է, որ վերջերս Ավստրալիայում սատկել էր երիտասարդ սապատավոր կետ՝ խճճվելով հակաշնաձկային ցանցերի մեջ: Փրկարարներին դեպքի վայր էին ուղարկել, սակայն կենդանուն օգնություն ցուցաբերել չէր հաջողվել:





























