Վրաստանի կառավարությունը մեղադրել է պաշտոնից հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին 2013թ նախագահական հիմնադրամի միջոցները ամբողղջությամբ վատնելու մեջ: Վեց միլիոն լարիից հաշվին մնացել է միայն հինգ հազարը: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել ենթակառուցվածքի եւ տարածաշրջանային զարգացման նախարար Դավիդ Նարիմանիան:

Սահակաշվիլիի վարչակազմն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի արել այդ կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Հայտարարության պահին Սահակաշվիլին արդեն երկրում չի եղել: Երեկ գիշերը նա մեկնել է Բրյուսել՝ հանդիպելու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ կապված Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի հետ: