Երեւանում ասֆալտապատման աշխատանքների սխալ կազմակերպման պատճառով մարդիկ ժամերով մնում են խցանումներում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հարց ուղղելով Երեւանի բյուջեն ներկայացնող փոխքաղաքապետ Կամո Արեյանին: «Ինքս մի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես ուսանող աղջիկները 1 ժամի չափ կռացած մնում են երթուղային տաքսիների մեջ... թե՞ ուզում եք բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում»,- հարցրեց Ն. Փաշինյանը:
Կ. Արեյանը պատասխանեց, որ այս տարի 2,5 մլն քառ. մետր ասֆալտապատվել է՝ 30 փողոց: 2014 թ. պետական բյուջեից հատկացվել է 3,2 մլրդ դրամ՝ ասֆալտապատման եւ փողոցների ընթացիկ նորոգման համար:





























