Գործազուրկները պետք է ձգտեն հույսը դնել ոչ թե նպաստի վրա, այլ աշխատանք գտնելու: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը՝ մեկնաբանելով գործազրկության նպաստների կրճատումը՝ հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում: «Մարդիկ պետք է ձգտեն ընտանիքը պահել սեփական աշխատավարձի շնորհիվ»,-հայտարարել է նա:

Խոսելով մի շարք պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին՝ Մինասյանը նկատել է, որ հարկավոր է անել ամեն բան, որպեսզի խուսափել աշխատավարձերի դիսպրոպորցիայից: «Աշխատավարձերը պետք է միմյանց համահարաբերական լինեն եւ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ՝ դրան հասնելու: Հենց դրան է ուղղված պետական սեկտորում աշխատավարձերի վերաբերյալ քաղաքականությունը»,-հայտարարել է Մինասյանը: