Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայանում ՀՀ Ազգային ժողով՝ բյուջեի քննարկումներին՝ ոչ կատարողականի, ոչ էլ նախագծի հաստատման: Այդ հարցն այսօր՝ հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումներում հետաքրքրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: «Մի մարզպետ էլ կար, չէր գալիս ոչ բյուջեին, ոչ կատարողականին, գործից հանեցին: Վատ նշան է, կարող է՞ Երեւանի քաղաքապետին էլ հանեն գործից…»,- ասաց Ն. Փաշինյանը:
Երեւանի բյուջեն ներկայացնող փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատասխանեց, թե լիազորված է ներկայացնել Երեւանի բյուջեն: «Ինչ մնում է կենդանակերպի գուշակությանը, գուշակեք այլ աձի շուրջ...»,- Ն. Փաշինյանին հակադարձեց Կ. Արեյանը: «Ու՞մ, Սերժ Սարգսյանի...»,- արձագանքեց Ն. Փաշինյանը:





























