Մայք դյու Թուան՝ «Բուրերի բանակի» առաջնորդը, ազատազրկվել է 35 տարով՝ ՀԱՀ-ից սեւամորթ բնակչությանն արտաքսելու եւ դավադրության կազմակերպման համար: Նրա ավելի քան երկու տասնյակ հանցակիցներն ավելի մեղ դատավճռի են արժանացել:

Նախկին համալսարանական պրոֆեսորը պատրաստվում էր ծրագրի իրականացումը սկսել Նելսոն Մանդելայի սպանությամբ կամ խոշոր ճգնաժամ սադրելով, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Դյու Թուան կարծել է, որ լուրջ ճգնաժամը թույլ կտար, որ երկրում իշխանությունը ստանձներ ռազմական կառավարությունը, որում կգերկայեին նրա կողմնակիցները: Նրանց հանցավոր դավադրությունը բացահայտվել է 2002թ՝ կառավարական գործակալներին նրանց շարքերում ներառեու շնորհիվ: