ճանապարհային ոստիկանությունն օդային համբույրներով չի զբաղվում, այլ կատարում է իր վրա դրված ֆունկցիոնալ պարտականությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ճանապարհային ոստիկանները օրինախախտ վարորդին օդային համբույրներ են փոխանցում:
Նա նշեց, որ ծանոթ է հրապարակմանը, պարզաբանում ստանալու համար իր մոտ է հրավիրել 12.51 կողային համարով ծառայություն կատարող տեսուչներին:
Արսեն Արշակյանի փոխանցմամբ՝ պարզվել է որ իրականում հոկտեմբերի 22-ին իրենց կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերկում կանգնեցվել է «Մերսեդես» մակնիշի մեքենա, որը եղել է առանշց համարանիշ եւ վարորդը մեքենան վարել է առանց ամրագոտու: «Ստուգումից պարզվել է, որ մեքենան նոր ներմուծած է Հայաստան, հատկացված են եղել տարանցիկ պետհամարանիշներ, որոնք դրված են եղել ապակու տակ, ոչ թե փակցված են եղել համապատասխան տեղում, այսինքն՝ համարանիշները տեղադրված են եղել ոչ համապատասխան տեղում: Վարորդ Դավթյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, կազմվել է արձանագրություն Վարչական իրավախախտումների մասին օրենքի 123-ի պրիմ 5-ի 2-րդ մասի հատկանիշներով»,- ասաց նա:
Երեւանի ՃՈ պետը հերքեց, թե ոստիկանը օդային համբույրներ է ուղարկել վարորդին՝ ասելով, որ նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել. «ճանապարհային ոստիկանություն օդային համբույրներով չի զբաղվում, այլ կատարում է իր վրա դրված ֆունկցիոնալ պարտականությունները»,- ասաց Արսեն Արշակյանը:
Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, սր կարմիր լույսի տակ, ճանապարհային ոստիկանն ու մի ամբողջ խախտումներ կատարող վարորդը, իրար հետ «ջան էին ասում, ջան էին լսում», իսկ ճանապարհային ոստիկանը, նրան բարևելուց օդային համբույր փոխանցեց:




























