Արարատի ցեմենտի գործարանում աշխատանքից ազատել են այն աշխատակիցներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արարատի քաղաքապետի ընտրություններում աջակցել հանրապետական կուսակցության թեկնածու Հայկ Հայկյանին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ արդեն ցեմենտի գործարանի երկու աշխատակից իրեն դիմում է ներկայացրել:

Նշենք, որ Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ Արարատի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից մեկը ներկայացնում է ԲՀԿ-ին: Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 15-ին, քարոզարշավի մեկնարկն արդեն տրված է; Ա. Գրիգորյանն ասաց, որ ամեն ինչ անելու են արդար ընտրություններ անցկացնելու համար, իսկ Հայկ Հայկյանը մեծ հեղինակություն ունի եւ մեծ շանսեր՝ հաղթելու: