Ռուսաստանի ԱԳՆ-ում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի եւ Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանգամանալից զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական հարցեր՝ շեշտը դնելով ծրագրված ռուս-հայկական կապերի եւ տարբեր մակարդակների միջոցառումների նախապատրաստման վրա:
«Հատուկ ուշադրություն է դարձվել կայանալիք ծավալուն աշխատանքին Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի որոշումների հետ կապված (Մինսկ, հոկտեմբերի 24), որը աջակցել էր Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի մտադրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:




























