Մոսկվայի Մեշչանսկի դատարանում սկսվել է Մեծ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակում գործողների նկատմամբ դատավարությունը:
Դատախազի խոսքով՝ հանցագործության կազմակերպիչը թատրոնի թատերախմբի 29-ամյա արտիստ Պավել Դմիտրիչենկոն է: Դժգոհության պատճառն ամենայն հավանականությամբ ղեկավարի կողմից դերերի բաշխումն է եղել: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մեղադրյալներից երկուսը խոստովանել են իրենց մեղքը, մեկը՝ ամբողջությամբ հերքել:




























