Հայաստանի սահմաններին ներկայումս իրավիճակն, ընդհանուր առմամբ, այնպիսին է, ինչպես որ միշտ: Հայկական զորամասերը շարունակում են մարտական հերթափոխություն իրականացնել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը՝ անդրադառալով Տավուշի մարզի Բերդ-Իջեւան մայրուղում տեղի ունեած միջադեպին:

«Ցավոք, հայ հասարակության շրջանում կարծիք է ձեւավորվել, որ Հայստանի սահմաններին իրավիճակը շատ ծան է: Սակայն նշեմ, որ իրավճակը սովորական է, սակայն երբեմն տեղի են ունենում անցանկալի իրադարձություններ, որոնցից վերջին Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպն էր»,-ընդգծել է Պետրոսյանցը: Նրա խոսքով՝ հարկավոր է հասկանալ, որ դա Ադրբեջանում իշխող իրավիճակի հետեւանք է, որտեղ նոր են ավարտվել նախագահական ընտրությունները եւ նշանակվել է նոր պաշտպանության նախարար, որը, հնարավոր է, ցանկանում է ինչ որ բան ապացուցել: Այդ իրավիճակը ձեռնտու է միմիայն Ադրբեջանի իշխող էլիտային: «Չեմ կարծում, որ նման գործողությունները բխում են ադրբեջանցիների շահերից, նույնը կարող եմ ասել նաեւ հայերի եւ Հայաստանի կառավարության առումով»,-հայտարարել է Պետրոսյանցը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Բերդ-Իջեւան ճանապարհը: Միջադեպը տեղի է ունեցել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտ, ժամը 13-14-ի սահմաններում: Կրակոցներից հետեւանքով զոհվել է շարքային Գարիկ Պողոսյանը, եւս երեք զինվորներ վիրավորվել են: