Տարօրինակ է, որ նախաքննական քրեական գործի նյութերը չի ներկայացնում դատարան, եթե իրենց կարծում են, որ ճիշտ որոշում են կայացրել, ինչու են թաքցնում նյութերը, իրենք սիրում են գործել խավարի մեջ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ ութ հատորանոց՝ 2500 էջանոց գործի նյութերից դատարան են ներկայացրել մոտ 200 էջ, մնացածը հրաժարվում են ներկայացնել, ինչը նյութ է տալիս մտածելու, որ իրենք թաքցնելու բան ունեն, դա նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է։ Դիտարկմանը, թե դատարանը հնարավորւթյուն չունի ներազդելու, փաստաբանը նշեց, որ դատավարությունը հնարավորություն կունենա ներազդելու, եթե իր վրա չներազդեն։

«Նախաքննությունն արհեստականորեն ձգձգում են, որը ընթանում է Արտակ Բուդաղյանի վերաբերյալ, թե իբր սպառնալիքներ է տվել: Այդ մի դրվագը օգտագործելով ձգձգում են նախաքննությունը եւ գործի նյութերը չեն բերում դատարան, թեեւ էլ դա էլ թերի բացատրություն է»,- ասաց փաստաբանը։

Հայկ Ալումյանը երեք բողոք է ներկայացրել դատարան, որոնցից մեկը վերաբերում է Տիգրան Խաչատրյանի, մյուսը՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, իսկ երրորդը՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը։  Երեք բողոքներով էլ առաջիկա օրերին պետք է կայանան նիստեր։ «Եթե  Ավետիք Բուդաղյանը համարվում է  սպանության գործ կատարող անձ, դա պետք է փոխանցվի դատարան, դատարանը որոշի սպանության փորձ կատարել է, թե ոչ, որովհետեւ մնացած երկու որոշումները հիմնված են այս որոշման վրա»,- ասաց նա։

Հայկ Ալումյանը շեշտում է, որ գործը, միեւնույն է, հասնելու է դատարան, եւ  կհամոզվեք, որ այնտեղ տեղի է ունեցել առանձնապես ծանր հանցագործություն Բուդաղյանների նկատմամբ։ «Խավարից պետք է դուրս գալ, երբ ամեն ինչ լինի հրապարակյին, իրենց կողմից քողարկելու, կեղծիքների հավանականությունը կտրուկ կնվազեն»,- ասաց նա։