Հանկարծամահ է եղել հայտնի ռուս դերասան Գեորգի Ժժյոնովի 23-ամյա թոռնուհին: Միջադեպը տեղի է ունեցել թբիլիսյան սրճարանում: Նա Թբիլիսի էր մեկնել՝ մասնակցելու Gift փառատոնին:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», Պոլինա Ժժյոնովան ընկերների հետ սրճարան է մտել, որտեղ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Աղջիկը մահացել է նախքան բժիշկների ժամանելը:
Բժիշկները հաստատել են, որ մահվան պատճառը եղել սրտային տրոմբը, հաղորդում է ՆՏՎ-ն:




























