Մոսկվայում կնոջ մոտ այրվել է մարմնի 12 տոկոսը՝ նախկին ամուսնու հետ վիճաբանությունից հետո, որը նրա վրա հրկիզվող հեղուկ է լցրել ու այրել:

Այս մասին հաղորդել են Մոսկվայի հարցերով ՆԳՆ ԳՎ-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրավապահները տեղեկացվել են, որ մարմնի այրվածքներով կինը վնասվածքները ստացել է նախկին ամուսնու հետ վիճաբանությունից հետո: Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: Հետաքննություն է անցկացվում: