Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 29-ին Կուտուզովսկի պողոտայում մահացու վրաերթի է ենթարկել մոտոցիկլետավարին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մեքենայի ղեկին եղել է ադրբեջանցի 22-ամյա Ալեքփերով Աղալի Իսլահան Օղլին:
Նախնական տվյալներով՝ նա գերազանցել է արագությունը, հատել հանդիպակաց գիծն ու բախվել երկու մոտոցիկլավարների: Նրանցից մեկը մահացել է, մյուսին հիվանդանոց են տեղափոխել:
Սակայն կովկասցին անգամ չի փորձել օգնություն ցուցաբերել տուժողներին, ավելին՝ դեպքի վայր են ժամանել նրա ընկերները, որոնք սկսել են սպառնալ այն մոտոցիկլետավարին, որը նկարահանել է դեպքի վայրը: Ավելի ուշ էլի բայքերներ են ժամանել: Զանգվածային ծեծկռտուքից խուսափել հաջողվել է միայն ոստիկանության շնորհիվ: Այս մասին հաղորդում է «Vesti.ru»-ն:
Բայքերներն ուղեկցել են իրավապահներին, որպեսզի վստահ լինեն եւ երաշխիքներ ստանան, որ մեղավորը կրելու է իր արժանի պատիժը:




























