Ռուսաստանի Չելյաբինսկի երկրամասում քրեական գործ է հարուցվել իրավապահների նկատմամբ, որոնք ձերբակալված տղամարդու մահվան հանցակիցներն են: Նախնական տվյալներով՝ հարբած խուլիգանը մահացու վնասվածք է ստացել՝ «սեփական հասակի բարձրությունից ցած ընկնելու» արդյունքում:

 26-ամյա տղամարդուն մահացած են գտել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Այս մասին ասվում է Չեբարկուլի ոստիկանության մամուլի հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, մահացած տղամարդուն ոստիկանական բաժանմունք էին տեղափոխել հարբած վիճակում հասարակական կարգը խախտելու համար: