Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 22-ին պաշտոնական այց է ծրագրում դեպի Ռուսաստան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մամուլի կցորդ Օրհան Գազիգիլը:

«Եթե վերջին րոպեին ոչինչ չփոփոխվի, ապա նոյեմբերի 22-ին»,-ասել է դեսպանատան ներկայացուցիչը՝ պատասխանելով թուրք վարչապետի կայանալիք այցի մասին հարցին: Նրա խոսքով՝ Էրդողանի հետ Ռուսաստան կգան եւս մի քանի թուրք նախարարներ: Այցի ծրագիրն այս պահին համաձայնեցվում է: