Հուսահատված երիտասարդ չինացին, որը չի կարողանում ընկերուհի գտնել, կտրել է իր սեռական օրգանը՝ այն անպետք համարելով: Բժիշկներին չի հաջողվել պահպանել երիտասարդի տղամարդկային գործառույթները:

Տուժողի ընկերները պատմել են, որ քսանվեցամյա երիտասարդը շատ ծանր ապրումներ է ունեցել կյանքի ուղեկից չունենալու պատճառով: Նա չի կարողացել հարաբերություններ կառուցել, քանի որ շատ է աշխատել: Կատաղության պահին նա կտրել է իր սեռական օրգանը՝ այն բոլորովին անօգուտ համարելով: Նա կարծել է, որ այդպես  կդադարի մտածել կանանց մասին: Սակայն անդառնալի քայլը գործելով՝ երիտասարդը մտափոխվել է, սակայն բժիշկներն անզոր են եղել:

Երիտասարդի ընկերները կարծում են, որ դժբախտության մեղավորները բժիշկներն են, քանի որ նրանք պետք է շտապ օգնության մեքենա տրամադրեին երիտասարդին, որպեսզի նա գնար տուն, վերցներ այնտեղ մոռացված օրգանն ու շտապ հետ գար, որպեսզի ինչ-որ բան գոնե հնարավոր լիներ փոխել, հաղորդում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: