«Էնդեղ բերանս կապեցին ու ուղարկեցին, հիմա էլ դուք…»,- ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանն այսպես մեկնաբանեց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում սպորտի ֆինանսավորման շուրջ քննարկումները:

Ընդհանրապես՝ նիստի սկզբից էլ Յու. Վարդանյանի ու ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի «ջրերը մի առվով չգնացին»: Հենց սկզբից Յու. Վարդանյանը դժգոհություն հատնեց, որ սպորտին թողել են ամենավերջում, հետո էլ Ա. Դավթյանը միջամտեց նախարարի խոսքին՝ պնդելով, որ նա հարցերին պատասխանի: Երբ հարցերն ավարտվել էին, նախարարը ցանկանում էր շարունակել խոսել սպորտի ֆինանսավորման պակասի մասին, սակայն Ա. Դավթյանն արդեն ավարտել էր քննարկումը:

Ի դեպ՝ Յուրի Վարդանյանը նշեց, որ մարզական օբյեկտների նյութատեխնիկական վիճակը ահավոր է, եւ նաեւ նշեց, որ ֆուտբոլի ֆեդերացիան 10 անգամ ավելի շատ ֆինանսավորում ունի, քան մյուս սպորտաձեւերը: