«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման   մասնաճյուղը  տեղեկացնում է,   որ    փականների փոխարինման, պրոֆիլակտիկ վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով  հոկտեմբերի  31-ին  ժամը 1000–ից մինչեւ ժամը 1800–ն դադարեցվելու  է Դավիթաշեն  վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: