Կառավարության կողմից առաջարկվող աշխատավաձային փոփոխությունների հետեւանքով Մարդու իրավունքների պաշտպանը տուժել է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նրա տեղեկացմաբ՝ ներկայում Պաշտպանի աշխատավարձը հավասարեցված է Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին; Սակայն կառավարության ներկայացրած նախագծով Պաշտպանի գործակիցը 0,5 կետով զիջում է Սահմանադրական դատարանի նախագահի գործակցին: «Այլ պաշտոնյաների աշխատավարձը բարձրանում է մի քանի անգամ, իմը մի քանի տոկոսով, միայն ես եմ տուժելու... բայց իմ հարցը կթողեմ ձեզ, ես կզբաղվեմ 2,5 մլն մարդկանց պաշտպանությամբ»,- պատգամավորներին դիմեց Կ. Անդրեասյանը:
Նշենք, որ Սահմանադրակա դատարանի նախագահի գործակիցը սահմանվել է 16, Պաշտպանինը՝ 15: հաշվի առնելով բազային դրույքը (67 հազ. դրամ), Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը 2014 թ. կկազմի ամսական 1 մլն 72 հազ. դրամ, իսկ Պաշտպանինը՝ մոտ 1 մլն:





























