Անապատում ծարավից զոհված 87 միգրանտների մարմիններ են հայտնաբերել: 48 երեխա, 32 կին եւ յոթ տղամարդ Նիգերից Ալժիր էին մեկնում, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիգերում մահացել է Ալժիր ուղեւորված նվազագույնը 35 մարդ: Նիգերի շուրջ 60 քաղաքացիներ տեղափոխող երկու ավտոմեքենաներ երկրի հյուսիսային Արլիթ քաղաքից ուղեւորվել էին Ալժիրի Թամանրասեթ քաղաք: Ավտոմեքենաներից մեկի խափանվելուց հետո մարդիկ խմբերի էին բաժանվել եւ մեկնել բնակավայր կամ օազիս փնտրելու: Արլիթ հասնելով՝ հինգ մարդ տեղի իշխանություններին հայտնել էին կատարվածի մասին: Սակայն մարդկանց գտնելու համար ուղարկված զինծառայողները «դեպքի վայր հասել էին շատ ուշ»: Հաջողվել էր փրկել մոտ 20 մարդու:





























