Կոմայգին պետք է մաքրվի այլասերվածությունից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Պաշտպանի գրասենյակը դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը՝ կոմայգին մաքրել բոլոր այլասերվածներից: «Եթե այնտեղ շարունակվի ամենաթողությունը, դուք մեզանից կլսեք հետեւողական պահանջը՝ մաքրել այգին այլասերվածությունից»,- ասաց Կ. Անդրեասյանը: