Հոկտեմբերի 30-ին Ռիո դե Ժանեյրոյի մերձակայքում  հայտնաբերել են մարդկային մնացորդներ, որոնք, ենթադրաբար պատկանում են բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ժոաո Ռոդրիգո Սիլվյե Սանտոսին: Այդ մասին վկայում են մարմնի վրա եղած դաջվածքները:

Նախնական տեղեկություններով՝ 35-ամյա Ժոաո Սանտոսին առեւանգել էին հոկտեմբերի 28-ի երեկոյան: Կան ականատեսներ, թե ինչպես են չարագործները կապել նախկին ֆուտբոլիստին ու տարել Hyundai i30 ավտոմեքենայով:

Ավելի ուշ նրա կինը՝ Գեյսա Սիլվան ոստիկանություն է դիմել: Վաղ առավոտյան աշխատանքի գնալիս նա տան մոտ հայտնաբերել է ամուսնու ուսապարկը: Մեջը եղել է նրա կտրված գլուխը՝ հանված աչքերով եւ կտրված լեզվով: Քննչիները կարծում են, որ ակցիան ուղղված է ահաբեկելու նրա կնոջը, ով աշխատում է ոստիկանությունում, փոխանցում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով CNN-ը: