Սիմֆերոպոլի քաղխորհրդի նախկին պատգամավոր եւ օլիգարխ Իոսիֆ Ֆայնգոլդի կինը՝ Իրինան, պայթյունի արդյունքում վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի երեսունի երեկոյան՝ Սիմֆերոպոլում գործարարի առանձնատանը:
Տուժողը նամակ է ստացել, որում եղել է USB-ն: Երբ կինն այն համակարգչին է միացրել, պայթյուն է որոտացել: Վնասվել են նրա ձեռքի մի քանի մատները, հաղորդում է vgorode.ua-ն:
Ֆայնգոլդը քաղաքի ամենաազդեցիկ անձանցից է: «Կոմենտարիի» շաբաթաթերթը 2008-ին նրան ներառել էր թերակղզու ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ նրա ունեցվածքը գնահատվում է 68 մլն դոլար:





























