Ոստիկանները հայտնաբերել են 11-ամյա աղջկան վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տանը հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Շիրազ Ե.-ին, որը հոկտեմբերի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկա եւ պատճառել վնասվածքներ:

Կատարվում է քննություն: