Բանգլադեշում ուղեւորատար գնացք է վթարի ենթարկվել. վագոններից մեկը դուրս է եկել ռելսերից: Միջադեպի արդյունքում զոհվել է երկու մարդ, եւս քառասուն մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Տեղական ոստիկանությունը տուժածների նման քանակությունը բացատրում է նրանով, որ շատերը գնում էին տանիքի վրա՝ առանց տոմսի, հաղորդում է «Նովայա Պոլիտիկան»: Վթարի պատճառով գնացքների երթեւեկը դադարեցվել է ավելի քան հինգ ժամով: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: