Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 շենքի դիմաց անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 30-ին, ժամը 08.15-ին, կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Երեւան» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, «Պորշ-Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 2/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























