Եթե Ադրբեջաի ղեկավարությունը որոշում կայացնի փորձել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը վերականգնել ուժային ուղիով, Հայաստանում 102-րդ ռուսական բազան կարող է միջամտել զինված հակամարտությանը՝ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտականություններին համապատասխան: Այս մասին հայտարարել է ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին՝ ռուսական «Կրասնայա զվեզդա» ռազմական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում:

«Եթե Ադրբեջաի ղեկավարությունը որոշում կայացնի փորձել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը վերականգնել ուժային ուղիով, 102-րդ ռուսական բազան կարող է միջամտել զինված հակամարտությանը՝ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտականություններին համապատասխան»,-նկատել է նա:

Ռուզինսկին նաեւ հաստատել է Հայաստանի տարածքում ռեակտիվ հրետանային «Սմերչ» համակարգի առկայությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական կազմի սեփականություն է հանդիսանում զենիթահրթիռային դիվիզիոնը՝ զինված С-300В ԶՀՀ-ով, ԲՈւԿ-Մ1-2-ով, ռեակտիվ հրետանային «Սմերչ» համակարգն ու ավիացիոն բազան՝ ՄիԳ-29 ռազմական օդանավերի էսկադրիլով: