Հետազոտողները հայտարարում են, որ հայտնի Super Mario խաղը բավական օգտակար է, քանի որ օգնում է ավելացնել ուղեղի՝ հիշողության, ռազմավարական ծրագրավորման ու տեղանքում կողմնորոշվելու համար նախատեսված հատվածները:
«Նախորդ հետազոտությունները ցույց էին տալիս խաղացողների ուղեղի կառուցվածքային տարբերությունները, իսկ այս աշխատանքը ապացուցում է վիդեոխաղերի եւ ուղեղի ծավալի մեծացման միջեւ անմիջական կապը: Դա նշանակում է, որ ուղեղի որոշ հատվածներ կարելի է վարժեցնել վիդեոխաղերի օգնությամբ»,- ասում է Գերմանիայի Մաքս Պլանկի համայնքի զարգացման ինստիտուտի գիտնական Զիմոնե Կյունը:
Հետազոտությանը մասնակցել են 48 կամավորներ, ովքեր մինչ այդ չէին հետաքրքրվում վիդեոխաղերով: Երկու ամսվա ընթացքում մի խումբը օրը 30 րոպե խաղում էր Super Mario 64, իսկ մյուս մասը չէր խաղում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Տոմոգրաֆիան ցույց է տվել ուղեղում մոխրագույն նյութի ավելացմանը այն հատվածներում, որոնք պատասխանատու են տեղանքում կողմնորոշվելու, հիշողությունների ձեւավորման, ռազմավարական ծրագրավորման համար, եւ այդ ամենը կարելի է կիրառել շիզոֆրենիայի բուժման ընթացքում:





























