Շվեյցարացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ լիարժեք քունը ճնշում է ուղեղի՝ ախորժակի համար պատասխանատու հատվածը: Միաժամանակ քնի պակասն ազդում է հաճույքի կենտրոնների աշխատանքի վրա՝ ակտիվացնելով ուղեղի այդ հատվածները: Այսինքն, ինչպես բացատրում են շվեյցարացի մասնագետները, անքնությունը հրահրում է բարձր կալորիականությամբ սնունդով լրացնել օրգանիզմի էներգետիկ պաշարները:
Փորձին մասնակցել են 14 կամավորներ: Առաջին գիշերը տղամարդիկ հանգիստ քնում էին, իսկ մյուս օրը նրանց թույլ չեն տվել կարգին քնել: Ամեն առավոտ մասնակիցները նախաճաշում էին ու գնում էին մթերային խանութ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Փորձի երկու գիշերներից հետո պարզվեց, որ ոչ լիարժեք քունը կամավորներին ստիպում էր շատ ուտելիք գնել, բացի այդ նրանք գերադասում էին «վնասակար» ուտելիքը: Ոչ լիարժեք քունը ստիպում էր տղամարդկանց հաջորդ օրը 18 տոկոսով ավել ուտելիք գնել, այդ թվում 10 տոկոսը բարձ կալորիականություն ուներ:
Գիտնականները եզրակացրել են, որ պարբերական ոչ լիարժեք քունը կարող է գիրացման ու ճարպակալման պատճառ դառնալ: Գիշերային հանգստի պակաս զգացող մարդը չի վերահսկում իր ախորժակն ու գրեթե «ինքնաբերաբար» ընտրում է ոճ օգտակար սնունդը





























