Հոկտեմբերի 31-ին Չիլիի ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս տվյալները հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Չիլիի Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունից տեղեկացրել են, որ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոկիմբո քաղաքից 68 կմ հարավ-արեւմուտքում: Հիպոկենտրոնն ընկած է եղել 10 կմ խորությունում: Ստորգենտյա ցնցումները զգացվել են տարբեր բնակավայրերում, այդ թվում նաեւ`մայրաքաղաք Սանտյագոյում: Ըստ Չիլիի իշխանությունների` տեղ-տեղ նկատվել են էլեկտրամատակարարման խափանումներ եւ խնդիրներ բջջային կապի աշխատանքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Չիլին մինչ այժմ ուշքի է գալիս 2010թ. փետրվարի 27-ի ցունամիին նախորդած ավերիչ երկրաշարժից, որը խլել էր 500 մարդու կյանք:





























